«Ազովստալի» մասով պայմանավորվածություն չկա. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հանդիպմանը հստակ պայմանավորվածություն չի եղել այն մասին, որ ՄԱԿ-ն ու ԿԽՄԿ-ն մասնակցեն «Ազովստալից» խաղաղ քաղաքացիների տարհանմանը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պարոն Գուտերեշն իսկապես հնչեցրել է այդ թեման, որը հետագայում կքննարկվի, բայց այդ հարցում կոնկրետ պայմանավորվածություն չկա»,- ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Պուտինը համաձայնել է ՄԱԿ-ին ու ԿԽՄԿ-ին ներգրավել «Ազովստալի» խաղաղ քաղաքացիների տարհանման գործում։
Ավելի վաղ հայտնել էինք` Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ պատրաստ է իր ռեսուրսները մոբիլիզացնել Մարիուպոլի իրադրությունը կայունացնելու համար: Ռուսաստանի առաջնորդն իր հերթին հավաստիացրել է, որ քաղաքում մարտական գործողություններ չեն ընթանում, իսկ «Ազովստալ» գործարանը լիովին մեկուսացված է:
Հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է, որ ՄԱԿ-ն ու ԿԽՄԿ-ն մասնակցեն «Ազովստալ» գործարանից խաղաղ քաղաքացիների տարհանմանը:
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...