Հյուսիսային Կորեայի առաջնորդը սպառնում է միջուկային զենքով
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի միջուկային ուժերն ամրապնդել «առավելագույն արագությամբ»: Այս մասին նա ասել է Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման տարեդարձին նվիրված շքերթում, հայտնում է Кommersant.ru-ն։
«Մենք միջոցներ կձեռնարկենք առավելագույն արագությամբ զարգացնելու և ամրապնդելու ԿԺԴՀ-ի միջուկային ուժերը», - ասել է ԿԺԴՀ ղեկավարը:
Նա նշել է, որ միջուկային զենքի հիմնական գործառույթը «պատերազմի կանխումն է»։
«Եթե որևէ ուժ ոտնձգություն կատարի մեր հիմնական շահերի վրա, անհնար կլինի չօգտագործել մեր միջուկային ուժերի երկրորդ անսպասելի գործառույթը», - հավելել է ԿԺԴՀ ղեկավարը։
Հյուսիսային Կորեան տարեսկզբից ակտիվորեն հրթիռներ է փորձարկում։ Գործարկումները տեղի են ունենում Փհենյանի և Սեուլի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկան հայտարարել է Հյուսիսային Կորեայի ցանկացած թիրախի դեմ կանխարգելիչ հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին։ Ի պատասխան Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, զգուշացրել է, որ Փհենյանը կարող է միջուկային զենք կիրառել, իսկ հարևան երկրի պաշտպանության նախարարության ղեկավարին անվանել է «աղբ»։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...