Պատահարներ
Արտակարգ դեպք Գյումրիում. 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Unknown
Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30–ի սահմաններում Գյումրու շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել 2 քաղաքացի՝ մեկը՝ կին, մեկը՝ տղամարդ, ովքեր այնուհետև տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Գյումրու բժշկական կենտրոն են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանը: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված վիճակում՝ Ղանդիլյան 1-ին նրբանցքի 27 տանից:
Դեպքի վայրում հայտնաբերվել են հողաթափեր, արնանման հետքեր և այլ իրեր:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի թիվ 166 դպրոցի բակում 16 և 17 տարեկան աղջիկները դանակով սպառնացել են սպանել 71-ամյա կնոջը
Unknown
Երևանում 19-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել
Unknown
Ոստիկանները կոտրել են ճանապարհը փակած քաղաքացու մեքենայի դիմապակին
Unknown
31-ամյա տղամարդը ամուսնացել է 20-ամյա կնոջ հետ, նրան ներգրավել է պոռնկության մեջ
Unknown