Անկախ Ուկրաինան ավելի երկար է գոյատևելու, քան Վլադիմիր Պուտինը․ Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի Կիև կատարած այցից հետո ասել է, որ ինքնիշխան, անկախ Ուկրաինան շատ ավելի երկար է գոյատևելու, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այս մասին Բլինկենն ասել է լեհ-ուկրաինական սահմանի մոտ չբացահայտված վայրում կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է CNN-ը։
«Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանա այս պատերազմի մնացած մասը, բայց մենք գիտենք, որ ինքնիշխան, անկախ Ուկրաինան ավելի երկար է գոյատևելու, քան Վլադիմիր Պուտինը: Եվ մեր աջակցությունը Ուկրաինային կշարունակվի: Դա կշարունակվի մինչև մենք չտեսնենք վերջնական հաջողություն»,- ասել է Բլինկենը։
Նա նշել է, որ Ռուսաստանը «ձախողել է Ուկրաինայում», իսկ «Ուկրաինան հաջողել է»։
«Ռուսաստանը ձգտում էր խլել ինքնիշխանությունը, խլել նրա (Ուկրաինայի) անկախությունը, դա չհաջողվեց»,- ասել է Բլինկենը։
Նմանատիպ հոդվածներ
Չավուշօղլուն արձագանքել է Բայդենի հնչեցրած «ցեղասպանություն» եզրույթին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Թվիթեր»-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին։...
Իրանը շտապ տանկային դիվիզիա է տեղափոխել Աֆղանստանի հետ սահման
Իրանի իշխանություններն արագորեն Աֆղանստանի հետ սահման են տեղափոխել զրահատանկային դիվիզիա: Ապրիլի 26-ին այդ մասին հաղորդե...
«Նրանք մեզ տալիս են հենց այն, ինչ մենք խնդրել ենք». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ օտարերկրյա գործընկերները սկսել են երկիր ուղարկել «հենց այն զենքեր...
«Խաղաղապահ զորախմբի ներդրումը անուրանալի է, սակայն․․»․ Փաշինյանը մանրամասնում է
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներդրումը անուրանալի է, մյուս կողմից մի շարք դրվագներում մե...