
Կրակոցներ Արմավիրի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր, ապրիլի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից դեպքի Նալբանդյան գյուղ տանող ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել, և ըստ ահազանգողի՝ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ գետնին ընկած է, փոխանցում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Կրակոցների հետևանքով Է․ Մարտիրոսյանը գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ Ա․ Մարտիրոսյանն ու Ս․ Հարությունյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված գյուղացիներից մի քանի հոգի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Թե ինչն է եղել վիճաբանության ու կրակոցների պատճառը, չգիտենք։ Միայն այն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ գյուղ ներս մտնող ու դուրս եկող ճանապարհները փակեցին, ու որոնում էին Լաերտին։ Հետո իմացանք, որ ոստիկանները պարզել են, որ Լաերտը գյուղից դուրս է եկել, ով նաև հրացանով է։ Ու ոստիկանները նրա հետ բանակցություններ են վարում, ինչից հետո ինքնակամ ներյականում է ոստիկանւթյան Արմավիրի բաժին։ Լսել ենք նաև, որ հրացանն էլ հետն է տարել բաժին»։
Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5 կրակված պակուճ, կրակոցից արձակված կոտորականեր, արնանման հետքեր և արնոտ հողաթափեր։ Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ՝ Լ․ Հարությունյանը ձերբակալվել է։ Հրացանի հետ նա ներկայացրել է նաև 6 փամփուշտ։
