Երևանում զիփլայնից վայր ընկած քաղաքացին տնօրենն էր․ նոր մանրամասներ
Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Աբրահամյանը տեղեկացնում է․ «Գործընկերներ ջան, մեկը մյուսի հետևից կայքերը տեղադրեցին «Երազ» այգու զիփլայնում այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարը: Հոգուս ցավն անբացատրելի է. մահացածը եղբայրս է, ու թեև սիրտ ու տրամադրություն չունեմ մանրամասնություններ գրելու, բայց անտարբեր չեմ էլ կարող անցնել այն մեկնաբանությունների կողքով, որոնք գրում են: Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում՝ քաղաքացին զիպլայնից վայր ընկնելու հետևանքով մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ահազանգել են ԱԻՆ և ասել, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք է տեղադրված
Ապրիլի 8-ին, ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտ...
Ողբերգական դեպք Երևանում․ 18-ամյա տղայի դի է հայտնաբերվել
Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազ...
«Զիփլայնի տնօրենը հաճախորդին օգնելիս է սայթաքել և ընկել». մանրամասներ՝ ողբերգական դեպքից
«Երազ» այգու տարածքում գտնվող զիփլայնի տնօրեն Հայկ Գրիգորյանը հաճախորդին օգնելիս սայթաքել է եւ ընկել։ Այս մասին NEWS.am-...
Գորիսում 56–ամյա տղամարդ է սպանվել. սպանության կասկածանքով որոնվում է ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներից մեկի ընկերը
Գորիսում 56–ամյա տղամարդ է սպանվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, նշելով, որ ապրիլի 10–ին՝ ժամը 23։20-ի սահմաննե...