Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձկնաբուծները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ

Ձկնաբուծները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ: Պահանջում են փոխվարչապտի հետ հանդիպում, որպեսզի ոլորտի ներկայացուցիչներին տրվեն սպառիչ պատասխաններ:  Նախարարի հետ հանդիպում չեն ցանկանում, մեկ ամիս առաջ են հանդիպել, Ձկնաբուծների հարցերին լուծում չի տրվել: 


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օրերս հայտնել էր, որ կառավարությունն արդեն հաստատել է այն կանոնակարգերը, որոնք հնարավորություն կտան հայկական ձկնաբուծական ընկերություններին իրենց սառեցված ձուկն ու ձկնամթերքը Եվրամիության երկրներ արտահանել։


Սակայն հայ ձկնաբույծները ճգնաժամի առջև են ռուսական կողմի սահմանափակումների պատճառով։ Լրագրողների հետ զրույցում նրանք խոսում են կուտակվող պարտքերի և իրացման լուրջ խնդիրների մասին։ Ձկնաբույծները վստահ չեն, որ եվրոպական շուկան կկարողանա փոխարինել ռուսականին։


Հիշեցնենք` այս տարվա հունիսի 2-ից Ռուսաստանն արգելեց հայկական ձկնամթերքի ներմուծումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250