ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվրոպական շուկայում մրցունակ լինելը չափազանց դժվար է. ձկնաբուծների ակցիան կառավարության շենքի մոտ
«Եվրոպայում լավագույն ձկան կերի արժեքը չի գերազանցում 1 եվրոն՝ շուրջ 400-420 դրամը, իսկ Հայաստանում նույն կերն արժե 800 և ավելի դրամ։ Այս պայմաններում եվրոպական շուկայում մրցունակ լինելը չափազանց դժվար է»։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծները պահանջում են պետական աջակցություն՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից սահմանված ներմուծման սահմանափակումներից հետո ոլորտը հայտնվել է ծանր իրավիճակում։
Նրանց խոսքով՝ ավելի քան երկու ամիս է, ինչ սեփական միջոցներով փորձում են պահպանել արտադրությունը, սակայն արդեն բախվում են ֆինանսական լուրջ խնդիրների։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարարությունում, որտեղ քննարկվել է աջակցության ծրագրի անհրաժեշտությունը, սակայն մինչ այժմ հստակ որոշում չի կայացվել։
Ձկնաբույծները առաջարկում են պետական աջակցության տարբերակներ՝ սուբսիդավորվող վարկեր, արտոնյալ ժամկետներ և բանկային երաշխիքներ, քանի որ, նրանց պնդմամբ, ֆինանսական կառույցներն արդեն ոլորտը համարում են բարձր ռիսկային և հրաժարվում են նոր վարկավորումից։
Մանրամասները տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
Ատեստավորում անցած ոստիկանության ծառայողները կստանան մինչև 560 հազար դրամ հավելավճար
Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերով կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...