Բաժակաճառերը կսանձազերծեն նոր պատերազմ. Փաշինյանը` ԼՂ խնդրի կարգավորման մասին
Այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությանը ծանոթ է. դա Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված 5 կետն է եւ դրան մեր արձագանքը, որը, ըստ էության, ամբողջությամբ հրապարակվել է ելույթների, հարցազրույցների ընթացքում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարճաժամկետ, երկարաժամկետ, միջնաժամկետ առումով մեր մարտավարությունը հետեւյալն է. ապահովել այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում եւ ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի արցախցի եւ հայ: ԼՂ խնդրի որեւէ հանգուցալուծում կամ ԼՂ-ում հաստատված որեւէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլեւ չի երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար եւ չի լինելու երբեք: Սա է առանցքը, մնացածը կներեք, բաժակաճառ է: Այն ուժերը, որոնք ուզում են, որ ՀՀ կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու եւ Արցախը հայաթափվելու է, ահա նրանք հանձնել են, հանձնում են ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը: Բայց նաեւ կարող ենք վստահ լինել, որ մենք դա թույլ չենք տա անել: ՀՀ ժողովուրդը դա թույլ չի տա: Նաեւ թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք մեզ խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն, որովհետեւ համոզված ենք, որ հենց այդ օրակարգն է ապահովելու Հայաստանի ու Արախի ապագան»,- ընդգծեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...