Ահասարսուռ դեպք` Վորոնեժում. մայրը վատ վարքի համար սպանել է 7 և 8 տարեկան երեխաներին

 Վորոնեժի մարզում մայրը սպանել է 7 և 8 տարեկան տղա երեխաներին, իսկ եղբայրը կանչել է հարևաններին՝ դիերը տեսնելու: Այս մասին հայտնում է Комсомольская Правда-ն:

Դեպքը տեղի է ունեցել Տերնովկա գյուղում: Տղաներից մեկի գլխին հարվածել են մուրճով, որից հետո նրան խեղդել են լոգարանում, իսկ երկրորդին` խեղդամահ են արել։ Ըստ Քննչական կոմիտեի նախնական տեղեկությունների՝ 28-ամյա Վերոնիկա Տիմոֆեևային զայրացրել է երեխաների պահվածքը, իբր նրանք վիրավորել են իրենց  5-ամյա եղբորը: Մայրը որոշել է ազատվել նրանցից։ Առանձնակի դաժան հանցանքը գործելու հարցում նրան օգնել է 32-ամյա Կոնստանտին Տիմոֆեևը՝ իր հարազատ եղբայրը:

 

Ըստ ականատեսների՝ դեպքից հետո Կոնստանտինը թակել է հարեւաններից մեկի դուռը և ասել. «Երեխաներին սպանել ենք, գնացեք տեսեք, եթե չեք հավատում»։ 

 

Ականատեսները ոստիկանություն են կանչել։ Երբ աշխատակիցները ժամանել են, մարդասպան մայրն ու եղբայրը նստած են եղել մուտքի մոտ՝ աստիճաննեին։ 

Այժմ Տիմոֆեևները հարցաքննվում են Քննչական կոմիտեում։