Պատահարներ
35-ամյա տղամարդը դանակահարել է Մրգավետ գյուղի բնակչին
Ապրիլի 22-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Մրգավետ գյուղի 35-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը։
«Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.30-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխվածի տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Մխչյան գյուղի 35-ամյա բնակիչը:
Նա բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0