Մոսկվան մերժել է հրադադար հաստատելու ՄԱԿ-ի առաջարկը
Ռուսաստանը մերժել է Ուկրաինայում 4-օրյա «Զատկի հրադադարի» վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի առաջարկը: Նման որոշման պատճառը բացատրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Նրա խոսքով՝ Կիևի իշխանություններն այդ օրերը կօգտագործեն ուկրաինացի զինվորականների վերախմբավորման և սպառազինության նոր խմբաքանակ ստանալու նպատակով:
«Այս պայմաններում անկեղծ չեն խաղաղության և կրակի դադարեցման կոչերը», - հայտարարել Է դիվանագետը:
Դեռևս ապրիլի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես էր եկել, այսպես կոչված, 4-օրյա «Զատկի հրադադարի» վերաբերյալ Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկով: Ուկրաինայի ԱԳՆ-ն հաջորդ օրն իսկ առաջարկին դրական էր արձագանքել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 57-րդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...