Զինյալները տիրացել են ԵԱՀԿ մակնշմամբ ութ մեքենայի, այդ թվում՝ զրահապատ․ Պոլյանսկի
Ուկրաինացի զինյալներն օգտագործել են ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ութ մեքենա, կազմակերպությունը այս փաստի մասին մինչև վերջ լռել է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Ռուսաստանի ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ես խոսում եմ ուկրաինական զինված ուժերի կազմավորումների կողմից ԵԱՀԿ առաքելության զրահատեխնիկայի կիրառման մասին: Ըստ լրատվամիջոցների՝ փետրվարի վերջին «Ազով» զինյալները եկել են Մարիուպոլում գտնվող նրանց գրասենյակ՝ պահանջելով հանձնել առաքելության մեքենաների բանալիները։ Արդյունքում զինյալները տիրացել են ԵԱՀԿ մակնշմամբ ութ մեքենայի, այդ թվում՝ զրահապատ։ Այդ մեքենաներից և ոչ մեկը ԵԱՀԿ-ին չի վերադարձվել: Նման սպառնալիքներ են ստացվել նաև Սևերոդոնեցկում աշխատողների հասցեին փետրվարի վերջին և մարտի սկզբին: ԵԱՀԿ ղեկավարությունը տեղյակ էր խնդրին, բայց գերադասեց այս փաստը մինչև վերջ լռեցնել», - ասել է Պոլյանսկին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է․ հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղեկցում ավտոշարասյունը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։ Ռուսական լրատվականները տեսանյո...