Ռուսաստանից հեռացած ընկերությունները շարունակում են աշխատավարձ վճարել 200 հազար աշխատակցի. FT
Օտարերկրյա ընկերությունները, որոնք ավելի վաղ հայտարարել էին Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության պատճառով իրենց գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում դադարեցնելու մասին, շարունակում են աշխատավարձ վճարել մոտ 200 հազար աշխատակցի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Financial Times-ին։
FT-ի տվյալներով՝ բազմազգ կորպորացիաների շուրջ 188 հազար աշխատակիցներ դեռևս աշխատավարձի ցուցակում են: Հրատարակությունը նշում է, որ նման աշխատողների իրական թիվը կարող է նույնիսկ ավելի մեծ լինել, քանի որ որոշ ընկերություններ, որոնք հայտարարել են Ռուսաստանի Դաշնությունից իրենց դուրս գալու մասին, իրենց մամուլի հաղորդագրություններում չեն նշել, թե արդյոք կշարունակեն աշխատավարձ վճարել ենթականերին։
Ինչպես գրում է Газета-ն՝ թերթն ընդգծում է, որ արտադրության և մանրածախ առևտրի ոլորտի մասնագետները շուտով կարող են կորցնել իրենց աշխատատեղերը։ Դա տեղի կունենա, եթե արտասահմանյան ընկերությունները չվերսկսեն իրենց գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում արտասահմանյան ընկերությունների դուրսբերման կամ դադարեցման պատճառով մայրաքաղաքում շուրջ 200 հազար մարդ կարող է զրկվել աշխատանքից։
Նմանատիպ հոդվածներ
Շարքային Էդուարդ Մարտիրոսովը անհայտ հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ
Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մոսկվայի գովազդային վահանակները՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին
Համացանցում են հայտնվել Մոսկվայում գտնվող գովազդային վահանակների լուսանկարները՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ց...
Ավելի քիչ լոգանք ընդունել, օճառ չօգտագործել. Bild-ը՝ ռուսական «էներգետիկ կախվածությունից» ազատվելու մասին
Ռուսաստանից «էներգետիկ կախվածությունից» ազատվելու համար գերմանացիները պետք է ավելի քիչ տաքացնեն իրենց տները և վերանայեն...
Արցախի ՄԻՊ-ը դիմել է հացադուլ հայտարարած երիտասարդներին
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդն...