Արցախի ՄԻՊ-ը դիմել է հացադուլ հայտարարած երիտասարդներին
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդներին՝ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։
«Դիմում եմ որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես հայ, որպես արցախցի, որպես մարդ, որի ճակատագրի մտահոգությամբ են նաև տղաները դիմել նման քայլի, դիմում եմ հացադուլը դադարեցնելու խնդրանքով։
Արցախցիներիս համար թանկ է յուրաքանչյուրիդ կյանքը և առողջությունը, որի վնասման սպառնալիքը մտահոգում է մեզ, ուստի հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը:
Միաժամանակ առաջարկում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել Արցախում, մտքեր փոխանակել ու քննարկել հայրենիքին և Արցախում ապրող մարդու իրավունքներին առնչվող այն բազմաթիվ հարցերն ու խնդիրները, վտանգները, որոնք մտահոգում են մեզ բոլորիս:
Հուսով եմ՝ դրական կարձագանքեք իմ խնդրանքին ու առաջարկին»,- գրել է Ստեփանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Շարքային Էդուարդ Մարտիրոսովը անհայտ հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ
Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարք...
Աղերսում և պահանջում եմ դադարեցնել հացադուլը. Թագուհի Թովմասյանը՝ հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներին
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «44-օրյա պատեր...
Ռուսաստանից հեռացած ընկերությունները շարունակում են աշխատավարձ վճարել 200 հազար աշխատակցի. FT
Օտարերկրյա ընկերությունները, որոնք ավելի վաղ հայտարարել էին Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության պատճա...
Apple-ը հեռացրել է TikTok հավելվածը AppStore-ից Ռուսաստանից օգտվողների համար
Apple-ը հեռացրել է TikTok հավելվածը AppStore-ից Ռուսաստանից օգտվողների համար։ Այս մասին տեղեկացնում են ռուսական և ո...