Շարքային Էդուարդ Մարտիրոսովը անհայտ հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ
Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը ասել է, որ անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել, այն համաձայնեցված է եղել ինձ հետ. Դավիթ Տոնոյան news.am
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2021 թվականի սեպտեմբերի 30-ից կալանավորված է եւ պահվում է Երևան ՔԿՀ-...
Վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում, ու չի եղել որևէ մեքենայի ղեկին. Վարչապետի աշխատակազմի տեղակալը՝ հղի կնոջ վրաերթի մասին
Վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում, ու չի եղել որևէ մեքենայի ղեկին: Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի...
Ռուսաստանում ստեղծվել է «Պոսեյդոն» պետական համակարգ՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել կոռուպցիայի դեմ պայքարի պետական տեղեկատվական համակարգի՝ «Պոսեյդոնի»...
Կիևում կապամոնտաժեն Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների բարեկամության հուշարձանը
Կիևում Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների բարեկամության հուշարձանը մասամբ կապամոնտաժեն: Այս մասին հայտարարել է Ուկրաի...