Փաշինյանը լեգիտիմացրեց Ռուսաստանի սկսած պատերազմն ու դատապարտեց Արևմուտքին. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին համատեղ հայտարարությանը: Նա մասնավորապես գրել է.
«Որոշ արձանագրումներ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունից
1. Հայտարարությամբ (22-րդ կետով), ըստ էության, Հայաստանը լեգիտիմիացնում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմը:
2. Հայտարարության 9-րդ կետով Հայաստանը, դե-ֆակտո, դատապարտում է Ռուսաստանի դեմ արևմուտքի պատժամիջոցները և ակնարկեց դրանք շրջանցելու հարցում ՌԴ-ին աջակցելու մասին:
3. Հայտարարության 10-րդ կետով ինֆորմացիոն-կոմունիկացիոն անվտանգության հարցում ՌԴ-ի հետ համագործակցելու պարտավորվածությունը, ընդհանրապես նման է Ստոկհոլմյան սինդրոմին:
4. Հայտարարության 23-րդ կետում տրամաբանորեն պետք է լիներ վարձկանության դատապարտումն ու դրա դեմ պայքարի մասին ինչ-որ սիրուն խոսքեր, բայց չկար:
5. Հայտարարության մի շարք կետերում (4, 22, 30 և այլն) գնում է այն հստակ գիծը, որ Հայաստանը չպիտի ունենա իրապես սուվերեն արտաքին քաղաքականություն:
6. Թեև հայտարարության մի շարք կետեր ինտեգրացիոն տրամաբանության մեջ են, սակայն դրանում որևէ խոսք չկա Միութենական պատության մասին:
7. Հայտարարությամբ վերահաստատվեց ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահության մանդատը, որը, վերջես, էական կասկածի տակ էր դրվել:
8. Հայտարարությունում չկա որևէ ողջույնի կամ աջակցության խոսք կապված Երևանի նախաձեռնած խաղաղության օրակարգի ու հռետորաբանության հետ»:
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...