«Եվրամիությունը մշտապես գողանում է գազի պաշարները ՌԴ-ից»․ Վոլոդին
Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի պատժամիջոցներն անօրինական են, եւ Եվրամիության երկրներն անպայման ստիպված կլինեն դրանք երբեւէ փոխհատուցել, թեեւ երբ եւ ինչպես, դեռեւս անհասկանալի է: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ։
Ընդ որում, նա Եվրոպային մեղադրել է այն բանում, որ նա «մշտապես գողանում է գազի պաշարները» Ռուսաստանից, գումար է վերցնում երկրի բյուջեից, իսկ դա նշանակում է, որ հենց ռուսաստանցիներից է գողանում:
Մեկնաբանելով ռուբլիով գազային պայմանագրերի վճարման հարցը, Վոլոդինը հիշեցրել է, որ Եվրոպան ռուսական էներգառեսուրսների միակ սպառողը չէ, եւ երկիրը հնարավորություն ունի դրանք վերաուղղորդելու:
Քաղաքական գործիչն առաջարկել է ԵՄ երկրների իշխանություններին պատասխանատվություն դրսևորել իրենց քաղաքացիների առջև և խուսափել էներգետիկ կոլապսից, բայց միևնույն ժամանակ նկատել է, որ Մոսկվան, «տեսնելով ռուսատյացությունը», Եվրոպային փրկելու ցանկություն չունի։
Նմանատիպ հոդվածներ
Կախված նրանից, թե ինչ է «խմում կամ ծխում»․ Լավրովը՝ Զելենսկիի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ենթադրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հայտարարություններն անո...
Ուկրաինայում սկսվում է հատուկ գործողության հաջորդ փուլը․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը India Today-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Տեղի է ունեցել Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնությու...
«Մեկընդմիշտ փակենք այդ թեման, ինձ որևէ մեկը որևէ բան չի փոխանցել»․ Վալերի Օսիպյան
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսպիպյանն ասաց, որ Հնարավոր է կանխել հայրե...