Ո՞ւմ է հանդիպել Փաշինյանը Մոսկվա մեկնելուց առաջ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ Մոսկվա մեկնելը, հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:
«Արցախի նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրները փաստում են, թե Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հետ խոսել է արցախյան խորհրդարանի ընդունած հայտարարության մեջ տեղ գտած շեշտադրումների մասին, որպեսզի վերջինս ընդունի դրանք գիտություն` Մոսկվայում հանդիպումների ընթացքում և Արցախի հարցով 1 մմ անգամ չշեղվի դրանից»,– նշում է թերթը:
Տեղեկությունը ստուգելու և մանրամասների մասին տեղեկանալու համար Auroranews.am-ը փորձեց կապ հաստատել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Զանգերը, սակայն, անպատասխան մնացին:
Հիշեցնենք, որ Փաշինյանը ապրիլի 19-ին հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, դրանից զատ ապրիլի 19-20-ը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նշվում է, որ այցի ընթացքում վարչապետը կայցելի նաև Նիժնի Նովգորոդ:
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 6 փաստաթուղթ է ստորագրվել Ռուսաստանի և Հայաստանի միջև
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վար...