Դավիթ Տոնոյան և Նիկոլ Փաշինյանը ստում են․ Մովսես Հակոբյան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը նախորդ տարվա սեպտեմբերից կալանքի տակ է, շարունակում է քրեակատարողական հիմնարկից հայտարարություններ անել։
Այսօր նա իր հայտարարությունում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած խոսքին։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»:
Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված է «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»,-նշել է Տոնոյանը։
Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման ժամանակ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գլխավոր ռազմական տեսուչ աշխատած Մովսես Հակոբյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Տոնոյանի հայտարարությանը՝ սաղավարտների եւ զրահաբաճկոնների խնդրի մասին, նշել է՝ այդ հարցի վերաբերյալ եւ Նիկոլ Փաշինյանն է ստում, եւ Դավիթ Տոնոյանը․ «Տոնոյանը պիտի, որպես պաշտպանության նախարար, հասկանա, որ Զարգացման պլանը կառավարության նիստում չեն հաստատում, այլ հաստատում են Անվտանգության խորհրդով։ Դա առաջինը թող սովորի, հետո կարող է պաշտպանության նախարար դառնալ։ Երկրորդ․ զինված ուժերը, առկա ուժերը եւ այն անձնակազմը, ովքեր կցագրված են, պատերազմի ժամանակ՝ բոլորի համար սաղավարտ եւ զրահաբաճկոն եղել է, չի եղել կամավորականների համար, որն ապօրինի է։ Կամավորական ջոկատներն ապօրինի կառույցներ են, չի նախատեսվում ոչ մի օրենքով, ոչ մի հրամանագրով։ Նիկոլ Փաշինյանի ասածը վերաբերում է կամավորականների ջոկատների` բանակ գնալուն, որոնց սաղավարտ եւ զրահաբաճկոն չի տրամադրվել։ Բանակի քանդման, մեր պարտության հիմքն է դրել կամավորական ջոկատների գնալը, շատ վատ բան եմ, չէ՞, ասում․․․ դա մեծ վնաս էր»։
Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է․ հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղեկցում ավտոշարասյունը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։ Ռուսական լրատվականները տեսանյո...