Զելենսկին դեռ խորհուրդ չի տալիս փախստականներին վերադառնալ Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինայից հեռացած փախստականները դեռ չպետք է վերադառնան իրենց տները։ Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը։
«Ոչ, կարծում եմ՝ ոչ հիմա»,- ասաց նա՝ պատասխանելով հարակից հարցին, թե կարող են փախստականները վերադառնալ Ուկրաինա, երբ վիճակը կայունանա։
Զելենսկին միաժամանակ վստահություն է հայտնել, որ փախստականների մեծ մասը ցանկանում է վերադառնալ Ուկրաինա և կկարողանա դա անել, երբ ռազմական գործողություններն ավարտվեն։ «Ես գիտեմ վիճակագրությունը, մեկնածների 93-95 տոկոսը ցանկանում է տուն վերադառնալ»,- հավելեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ազովստալի տարածքում շրջափակման մեջ է հայտնվել մինչև 400 օտարերկրյա վարձկան
Ռուսական բանակը Մարիուպոլի «Ազովստալ» հսկա գործարանի տարածքում շրջափակման մեջ է վերցրել Եվրամիության տարբեր երկրներից և...
Սոցապից պարզաբանում են՝ ինչու է քաղաքացիների կուտակած կենսաթոշակային հաշվի մնացորդը բացասական․ Hraparak
Երկու օր է՝ ֆեյսբուքում տարբեր օգտատերեր բարձրաձայնում են այն մասին, որ ստուգել են իրենց կենսաթոշակային հաշիվները և հայտ...
Պեսկովը՝ Պուտինի և Փաշինյանի սպասվելիք հանդիպման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ կշարունակի տնտեսության հարցով խորհրդակցությունների շարքը եւ կքննարկի մետաղագործութ...
Մենք կարող ենք պայքարել Ռուսաստանի Դաշնության դեմ նույնիսկ 10 տարի․ Զելենսկի
Ուկրաինան չի կարող զիջել իր տարածքները: Այս մասին պատասխանելով Ռուսաստանի հետ բանակցությունների հեռանկարների մասին...