Մենք կարող ենք պայքարել Ռուսաստանի Դաշնության դեմ նույնիսկ 10 տարի․ Զելենսկի
Ուկրաինան չի կարող զիջել իր տարածքները: Այս մասին պատասխանելով Ռուսաստանի հետ բանակցությունների հեռանկարների մասին հարցին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին` CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը։
«Մենք չենք կարող զիջել մեր տարածքը, բայց պետք է ինչ-որ երկխոսություն գտնենք Ռուսաստանի հետ, եթե նրանք ունակ են դրան, ապա մենք պատրաստ ենք»,- ասել է նա։
«Եթե խոսելու հնարավորություն լինի, ուրեմն կխոսենք, բայց ոչ ռուսական վերջնագրի հիման վրա, սա մեր նկատմամբ վերաբերմունքի խնդիր է»,- հավելել է նա։
Միաժամանակ Զելենսկին նշել է, որ որքան շուտ դա տեղի ունենա (երկխոսությունը սկսվի,- նշում է ՏԱՍՍ-ը), այնքան քիչ մարդ կմահանա, սակայն նա չի բացառել այլ տարբերակ։
«Մենք կարող ենք պայքարել Ռուսաստանի Դաշնության դեմ նույնիսկ 10 տարի»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ազովստալի տարածքում շրջափակման մեջ է հայտնվել մինչև 400 օտարերկրյա վարձկան
Ռուսական բանակը Մարիուպոլի «Ազովստալ» հսկա գործարանի տարածքում շրջափակման մեջ է վերցրել Եվրամիության տարբեր երկրներից և...
Սոցապից պարզաբանում են՝ ինչու է քաղաքացիների կուտակած կենսաթոշակային հաշվի մնացորդը բացասական․ Hraparak
Երկու օր է՝ ֆեյսբուքում տարբեր օգտատերեր բարձրաձայնում են այն մասին, որ ստուգել են իրենց կենսաթոշակային հաշիվները և հայտ...
Պեսկովը՝ Պուտինի և Փաշինյանի սպասվելիք հանդիպման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ կշարունակի տնտեսության հարցով խորհրդակցությունների շարքը եւ կքննարկի մետաղագործութ...
Կարծում եմ՝ նա կգա․ Զելենսկին Բայդենին հրավիրել է Կիև
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ակնկալում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Կիեւ:«Կարծում եմ՝ նա կգա։ Իհարկե, դա նրա որո...