«Վարձակալության շուկայում խնդիրն իսկապես սուր է». Քերոբյան
Կառավարությունը քննարկում է «Բնակարանների ռենովացիայի ծրագիրը»։ Դրանով նախատեսվում է գործարկել մեխանիզմ, որով սուբսիդավորվող վարկերի միջոցով ռենովացիայի կենթարկվեն բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 30 տոկոսը կօգտագործվի էներգախնայողության վրա։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադառնալով, վարձով տրվող բնակարանների շուկայում առկա գնաճին, որ հետևանքով շատ քաղաքացիներ զրկվում են բնակարանից, նշեց․
«Իմ եղբայրը վարձով էր ապրում և վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը՝ ասելով, որ կան ավելի գրավիչ առաջարկներ վարձով տալու և երկար ժամանակի կանխավճարով։ Քանի որ վարձակալության շուկայում խնդիրն իսկապես սուր է, ուզում եմ մեր գործընկերներին կոչ անել, որ ինչքան հնարավոր է շուտ գործիքակազմը մտցնել բնակարանային շուկա, որպեսզի վարձով տների առաջարկը շուկայում կարողանա զսպել բարձր գնաճը, որի արդյունքում մեր քաղաքացաիները, որ ապրում էին վարձով, հայտնվել են փողոցում։ Այս ծրագիրը կօգնի վերականգնել բնակարանային շուկան», - ասաց Քերոբյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները
ՀՀ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները: «Կինդեր» ապրանքանի...
Ավանեսյանը՝ QR կոդերի պահանջի մասին
Այս պահին համաճարակային առումով ունենք շատ բարենպաստ իրավիճակ, բայց մենք պետք է հասկականք, որ այս բարենպաստ իրավիճակը պե...
Կառավարությունն ավելացնում է կանեփի արտադրության ու արտահանման քվոտաները
Կառավարության այսօրվա նիստում առանց զեկուցման ու քննարկման ընդունված որոշմամբ գործադիրը վերանայել է արտադրական կանեփի ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց երեկ` ապրիլի 14–ին, կազմակերպվել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի Հանրապետ...