Կառավարությունն ավելացնում է կանեփի արտադրության ու արտահանման քվոտաները
Կառավարության այսօրվա նիստում առանց զեկուցման ու քննարկման ընդունված որոշմամբ գործադիրը վերանայել է արտադրական կանեփի արտադրության քվոտաները` մեծացնելով արտահանման և մեծածախ առևտրի համար մեկ տարի առաջ սահմանված քվոտաները։
2021 թվականի հուլիսի 15-ին ընդունված որոշմամբ սահմանված քվոտաներով, օրինակ, յուրաքանչյուր անձ կարող է արտադրել առավելագույնը մինչև 20 000 լիտր կաննաբիդիոլի (կանեփի բուսախեժ) յուղ, բայց մեծածախ վաճառել կամ արտահանել կարող է ընդամենը 100 լիտրը։
«Այս պարագայում հարց է առաջանում՝ արտադրության մնացած քանակը ինչպես է իրացվելու»,- ասված է կառավարության ընդունած որոշման նախագծում։
Այս ու այսօրինակ որոշ անճշտություններ շտկելու նպատակով էլ կառավարությունը վերանայել է արտահանման և մեծածախ առևտրի քվոտաները։
Նույն որոշմամբ, կավելացվեն նաև արտադրական կանեփի արտահանման քվոտաները:
Կանեփի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունների լիցենզավորման գործընթացն իրականացնելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը։
Լիցենզիա չեն կարող ստանալ այն ընկերությունները, որոնց որևէ աշխատակից նախկինում դատված է եղել թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված հանցագործության համար, տառապել է թմրամոլությամբ կամ անչափահաս է։
Ներկայացված բիզնես ծրագիրը պետք է պարունակի արտադրական կանեփի բույսերի մշակության և վերամշակման պայմանների, առանձնահատկությունների, արտադրողականության, եկամուտների և ծախսերի առաջիկա երեք տարիների հաշվարկ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները
ՀՀ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները: «Կինդեր» ապրանքանի...
Ավանեսյանը՝ QR կոդերի պահանջի մասին
Այս պահին համաճարակային առումով ունենք շատ բարենպաստ իրավիճակ, բայց մենք պետք է հասկականք, որ այս բարենպաստ իրավիճակը պե...
«Վարձակալության շուկայում խնդիրն իսկապես սուր է». Քերոբյան
Կառավարությունը քննարկում է «Բնակարանների ռենովացիայի ծրագիրը»։ Դրանով նախատեսվում է գործարկել մեխանիզմ, որով սուբսիդավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց երեկ` ապրիլի 14–ին, կազմակերպվել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի Հանրապետ...