Հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները
ՀՀ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները:
«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները:
Հիշեցնենք, որ նկատի ունենալով Եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։ Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:
Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է:
Նմանատիպ հոդվածներ
Ավանեսյանը՝ QR կոդերի պահանջի մասին
Այս պահին համաճարակային առումով ունենք շատ բարենպաստ իրավիճակ, բայց մենք պետք է հասկականք, որ այս բարենպաստ իրավիճակը պե...
Կառավարությունն ավելացնում է կանեփի արտադրության ու արտահանման քվոտաները
Կառավարության այսօրվա նիստում առանց զեկուցման ու քննարկման ընդունված որոշմամբ գործադիրը վերանայել է արտադրական կանեփի ար...
«Վարձակալության շուկայում խնդիրն իսկապես սուր է». Քերոբյան
Կառավարությունը քննարկում է «Բնակարանների ռենովացիայի ծրագիրը»։ Դրանով նախատեսվում է գործարկել մեխանիզմ, որով սուբսիդավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց երեկ` ապրիլի 14–ին, կազմակերպվել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի Հանրապետ...