ՌԴ-ում հայտարարել են, թե Զելենսկին անձամբ պատասխան կտա, եթե Մեդվեդչուկի հետ ինչ-որ բան լինի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ պատասխան կտա, եթե ընդդիմադիր գործիչ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկեր Վիկտոր Մեդվեդչուկի հետ ինչ-որ բան լինի։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Եթե ինչ-որ բան լինի Վիկտոր Մեդվեդչուկի հետ, պատասխան է տալու անձամբ Զելենսկին», - գրել է նա իր տելեգրամյան ալիքում։
«Մեդվեդչուկը հանդես էր գալիս ի պաշտպանություն անկախ Ուկրաինայի՝ արտաբլոկային պետության կառավարման օգտին։ Զելենսկու և նրա հիմնական տարբերությունն այն է, որ Ուկրաինայի նախագահը պարում է ԱՄՆ դուդուկի տակ։ Այդ է պատճառը, որ Մեդվեդչուկին չեն աջակցում ո՛չ Վաշինգթոնը, ո՛չ Բրյուսելը, իսկ Ուկրաինայի նախագահը փորձում է նրան ներկայացնել իբրև դավաճան՝ հագցնելով ձեռնաշղթաներ», - հավելել է նա։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ռադայի պատգամավոր, Պուտինի հետ բարեկամական հարաբերություններով հայտնի Վիկտոր Մեդվեդչուկը ձերբակալվել էր երեքշաբթի։ Զելենսկին տեղադրել էր սոցիալական կայքերի իր էջերում ձեռնաշղթաներով կապված նրա նկարը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավունք է...
ՀՀ-ի հետ միացումը քիչ հավանական եմ համարում. Արցախի նախագահը` երկրի կարգավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` Մարտակերտ քաղաքում, շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր պատգամավորը պատառոտված կտորը համեմատեց` ՀՀ-ի անունից բանակցողների հետ
Խորհրդարանում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը: Ընդդիմադիր պատգամավորներից միայն «Հայաստան» խմբակցության պա...
«Մոսկվա» հածանավի 510 հոգանոց անձնակազմից փրկվել է միայն 58-ը
Սև ծովում երեկ խորտակված «Մոսկվա» հածանավի փրկված նավաստիների թիվը կազմել է 58՝ 510 հոգանոց կանոնավոր անձնակազմից։ Այս մ...