ԱՄՆ պետքարտուղարը ներողություն է խնդրել Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնից հանուն Ուկրաինայի
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ներողություն է խնդրել Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Զայեդ ալ Նահյանից հունվարին Հութիների հարձակումներին Վաշինգտոնի ոչ բավարար արձագանքի համար, գրում է RT-ն՝ վկայակոչելով Axios լրատվամիջոցին:
Ինչպես հաղորդում է Axios-ը, վկայակոչելով երկու աղբյուրների, այս գործողությունը ամերիկյան կողմին կօգնի ստանալ Մերձավոր Արևելքի աջակցությունը Ուկրաինայի հարցում։
Նյութում ընդգծվում է, որ ԱՄԷ-ն հիասթափված է հութիների հարձակմանը ԱՄՆ-ի «թույլ և դանդաղ» արձագանքից, մինչդեռ ԱՄՆ վարչակազմը դժգոհ է մնացել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին Աբու Դաբիի արձագանքից։
«Բլինկենի ներողությունը օգնեց թուլացնել այդ լարվածությունը»,- նշվում է հոդվածում։
Նշվում է, որ Բլինկենը և Աբու Դաբիի թագաժառանգը հանդիպել են Մարոկկոյում։
Հունվարին ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը Աբու Դաբիի շրջանում որսացել են հութիների արձակած երկու հրթիռ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ի...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...