ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վահագն Ալեքսանյանը պոկեց ԱԺ ամբիոնին տեղադրված Արցախի դրոշը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին բարկացրեց, որ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ ամբիոնին և իրենց սեղաններին տեղադրել էին Արցախի դրոշը:
ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, թե Արցախի դրոշը ԱԺ ամբիոնին դնելով Արցախը չեն պաշտպանում.
«20-30 տարի իշխանության լինելով՝ այս մարդիկ չեն հասկացել՝ ինչպես պետք է պաշտպանել Արցախը: Սեփական ժողովրդին բախտախնդրության տանելով՝ փորձում են էժանագին քաղաքական դիվեդենտներ շահել: Դուք այնքան չեք տիրապետում իրավիճակին, որ բարցարձակ իրականության հետ կապ չունեք: Ընդդիմադիրները հայտարարեցին, որ մեկնում են Արցախ՝ քաղաքացիներին պաշտպանելու, ես ուզում եմ պնդել հակառակը՝ նրանք հենց հիմա մեկնում են Արցախ՝ վտանգելով Արցախի և Հայաստանի քաղաքացիներին»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
ՔՊ-ական մյուս պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ մոտեցավ ԱԺ ամբիոնին և հեռացրեց Արցախի դրոշը, որը Սեյրան Օհանյան էր տեղադրել.
«Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, տխմարաբանությունը դառնում է ամենօրյա աշխատանք, ՊՆ նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու դրոշը դնել ԱԺ ամբիոնին, դնել այն ժամանակ, երբ 30 տարի շարունակ այդ դրոշի ամրությունը պահպանելու փոխարեն՝ զբաղված են եղել միայն թալանով»,-ասաց Ալեքսանյանը.
«Մեր քաղաքացիներին կոչ եմ անում չտրվել դատարկ պոպուլիզմին, որով զբաղված է ընդդիմությունը»,-հայտարարեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր պատգամավորը պատառոտված կտորը համեմատեց` ՀՀ-ի անունից բանակցողների հետ
Խորհրդարանում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը: Ընդդիմադիր պատգամավորներից միայն «Հայաստան» խմբակցության պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրական մարտեր «Սոմալիի» և «Ազովի» գումարտակների միջև. կադրեր Մարիուպոլից
wargonzo տելեգրամյան ալիքը հրապարակել անօդաչու թռչող սարքից կադրեր, որտեղ երևում են թե ինչպես են կռվում «Սոմալիի» և «Ազո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինուհին մանգաղով կտրում է ռուս զինվորի կոկորդը․ նոր սոցիալական գովազդ Ուկրաինայում
Նոր սոցիալական գովազդ է հայտնվել Ուկրաինայում: Ուկրաինական ժողովրդական հագուստով աղջիկը կտրում է ռուս զինվորի կոկորդը: Հ...