ՌԴ-ն հերքում է CNN-ի տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը չի վճարել պետական պարտքը
Ամերիկյան CNN հեռուստաընկերության տեղեկությունն այն մասին, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը չի կատարել եվրապարտատոմսերի պարտավորությունները, չի համապատասխանում իրականությանը, ասվում է ՌԴ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«CNN-ի հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Ռուսաստանը դեֆոլտ չի հայտարարել եվրապարտատոմսերի իր պարտավորությունների վերաբերյալ։ Դեֆոլտ նշանակում է, որ պարտապանը չունի միջոցներ իր պարտքային պարտավորությունները կատարելու կամ ունի միջոցներ, բայց չունի այդ պարտավորությունները կատարելու ցանկություն: Սրանցից ոչ մեկը չի վերաբերում Ռուսաստանին: Ռուսաստանի Դաշնությունը բավականաչափ միջոցներ ունի իր բոլոր պարտքային պարտավորությունները ժամանակին սպասարկելու և մարելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա...
Ռուսաստանի դաշնակիցը չի ճանաչում Հարավային Օսեթիայի ընտրությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբող...
Արցախի պատգամավորը անդրադարձել է Լուսինե Բադալյանի՝ երեկ արված հայտարարությանը
«Արցախում ապրող ժողովուրդը չի հասկանում, թե ի՞նչ է այստեղ կատարվում։ Հայաստանից ժամանած ընդդիմադիր պատգամավորներներին Ար...