Մենք պետք է հասկանանք ինչ է սպասվում մեզ, մենք թևակոխում ենք ծանր և նոր փուլ․ Արցախի նախագահ

Մենք պետք է հասկանանք ինչ է սպասվում մեզ, մենք թևակոխում ենք ծանր, նոր փուլ կապված՝  ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով, որը կարող է խախտել  տարածաշրջանը։ Այս մասին Ասկերանի շրջանի պատասխանատուների  հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

«Մարտի 24-ին Ադրբեջանը խախտել է նոյեմբեր 9-ի պայմանագիրը և առաջին հերթին կասկածի տակ է դրել խաղաղապահների առաքելությունը»,- ասաց նա։ 

Հարությունյանը նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել է և կլինի Արցախի Հանրապետության ղեկավարության արտաքին քաղաքականության գլխավոր ուղեցույցը և այդ օրակարգից պաշտոնական Ստեփանակերտը չի շեղվելու.
 

«Այն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթական չէ, միանշանակ է, մենք չենք շեղվելու մեր անկախության ճանապարհից»։ 

Հարությունյանը ընդգծել է, որ ռուս-ուկրիանական պատերազմի հետևանքով հնարավոր է պարենային ճգնաժամ առաջանա և հանձնարարել է Ասկերանի շրջանի ղեկավարին ակտիվացել գյուղատնտեսական աշխատանքները։ 

«Մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք ցորենի և պարենամթերքների արտադրությանը, պահեստավորմանը, վերաբաշխմանը։ Այդ բոլորը մեր մեր օրակարգում կա, մենք դրանք չենք անտեսում»,- ասել է Արայիկ Հարությունյանը։