Թաթոյանը հրապարակել է Ադրբեջանի ԶՈՒ-ի անօրինական տեղակայումների քարտեզը

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․

«Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները պատկերացնելու համար հիշեցնում եմ, թե որտեղ են նրանք`GOOGLE EARTH-ի ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ։

Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում խաթարել են անվտանգությունը:

Այս քարտեզը 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների արդյունք է. ադրբեջանական տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով: 

Քարտեզի նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:

Կա նաև Կապանի Ներքին Հանդի ներխուժումը: 

Օբյեկտիվ պատճառներով բացակայում են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհներին ադրբեջանական անօրինական նոր տեղակայումները, բայց դրանք նույնպես կլինեն: 

Մնացած բոլոր տեղակայումները 2021 թ. նոյեմբերի սկզբի դրությամբ են: 

Հեռախոսով քարտեզից հնարավոր է օգտվել առանձին GOOGLE EARTH հավելվածով:

Քարտեզը կցված է իմ արտահերթ հատուկ զեկույցին, որ վերաբերում է ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտությանը՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար»:

 

Քաղաքականություն