ՆԱՏՕ-ն մտադիր է մշտական ռազմական ներկայություն ապահովել սահմանին. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր Քարտուղար Յենս Սթոլթենբերգը The Telegraph պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, ռազմական ղեկավարությունն աշխատում է դաշինքի արեւելյան սահմանին զորքերի մշտական ներկայություն ապահովելու ծրագրի շուրջ՝ «ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման»:
Սթոլենթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն «վերագործարկում» է ծրագրում, որի արդյունքում զորքերի դերը դաշինքի անդամ արևելաեվրոպական երկրներում կփոխվի, և դա կդառնա ոչ միայն զսպող գործոն Ռուսաստանի հարձակման դեպքում, այլև զսպման լիարժեք միջոց:
Այդ հարցով որոշումն, ինչպես ակնկալվում է, կկայացվի ՆԱՏՕ-ի երկրների՝ հունիսին կայանալիք գագաթնաժողովում, ասել է նա:
«Մենք ժամանակ ունենք մինչեւ գագաթնաժողով, որպեսզի ավելի երկարաժամկետ որոշում կայացնենք»,- աղբյուրը մեջբերել է Սթոլթենբերգին:
«Դա վերագործարկման մի մասն է, որը մենք պետք է անենք, այսինքն՝ զսպումից անցնենք…, որն ընթացիկ հայեցակարգ է, ինչ-որ նոր բանի, որն ավելի շատ վերաբերում է ժխտման կամ պաշտպանության միջոցով զսպման»,- հավելել է նա:
ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ Մարկ Միլլին Կոնգրեսում երեքշաբթի կայացած լսումներում հայտարարել է, որ նա կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի մշտական բազաների տեղակայումն այնպիսի երկրներում, ինչպիսին են Լեհաստանը, Ռումինիան եւ Բալթիկ հանրապետությունները՝ զորքերի ռոտացիոն ներկայությունն ապահովելու համար:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այս շաբաթ հայտարարել էր, որ դեռեւս որոշում չի կայացվել «առաջնագծում մշտական ներկայության կամ հավելյալ ռոտացիոն ուժեր տեղակայելու» կամ այդ երկու տարբերակի համախմբման մասին:
Նմանատիպ հոդվածներ
«Ցույց տվեք մեզ ապացույցներ, որ Բուչայի դեպքերը բեմադրություն չէ». Եվրոպան ապացույցներ է ուզում Զելենսկուց
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել գերմանական Bild թերթին, որում ասել է, որ եվրոպացի առաջատար քաղա...
«Մենք հասել ենք սահմանագծին». Գերմանիան այլևս չի կարող իր պաշարներից զենք մատակարարել Ուկրաինային
«Մենք հասել ենք այն սահմանին, որից այն կողմ սկսվում է ազգային պաշտպանության ապահովումը և Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպա...
Ռուսաստանը բողոք է հայտնել Թուրքիային․ Reuters
Ռուսաստանն Ուկրաինային ԱԹՍ վաճառելու հետ կապված բողոք է հայտնել Թուրքիային։ Այս մասին Reuters-ին ասել է թուրք բարձրաստիճ...
Բորիս Ջոնսոնի «անսպասելի այցից»՝ Զելենսկին լուսանկարներ է հրապարակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բորիս Ջոնսոնի հետ լուսանկար է հրապարակել.«Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ռո...