Նոր ռազմավարական մեխանիզմ՝ Ամերիկայի և Թուրքիայի միջև
ԱՄՆ-ը և Թուրքիան երկու երկրների համագործակցության ռազմավարական մեխանիզմ են գործարկում։
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարությունից։ Մասնավորապես, նշվում է, որ հավատարիմ մնալով նախագահներ Բայդենի և Էրդողանի կողմից 2021 թվականի հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ ստանձնած պարտավորություններին՝ Միացյալ Նահանգները և Թուրքիան ապրիլի 4-ին Անկարայում գործարկել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմը:
Նշվում է նաև, որ ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի քարտուղարի տեղակալ Մարիսա Լագոն ապրիլի 5-6-ն այցելելու է Անկարա՝ ռազմավարական մեխանիզմի շրջանակում տնտեսական ու առևտրային համագործակցության նպատակներն առաջ տանելու համար։
«ԱՄՆ-ը և Թուրքիան անհամբերությամբ սպասում են Ռազմավարական մեխանիզմի շրջանակում նախարարների մակարդակով հանդիպմանն ավելի ուշ 2022թ․»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...
Լուգանսկը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ. ԼԺՀ ղեկավար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոդին Պասեչնիկը հայտնել է, որ մոտ ապագայում ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկա...