ՆԱՏՕ-ն Ուկրաինային կօգնի, բայց հետևյալ կերպ. Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները մտադիր են հետագա օգնություն ցուցաբերել Ուկրաինային և զինամթերք մատակարարել։ Այս մասին երեքշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դաշնակիցները հավատարիմ են Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելուն, ներառյալ հակատանկային զենքի, հակաօդային պաշտպանության համակարգերի և այլ սարքավորումների մատակարարում»,- ասել է Ստոլտենբերգը։
Գլխավոր քրատուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն Ուկրաինային ռազմական աջակցություն է ցուցաբերում այն չափով, որը չի հանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լայնամասշտաբ պատերազմի։
«ՆԱՏՕ-ի պարտականությունն է կանխել Ուկրաինայի սահմաններից դուրս էսկալացիան: Սա է պատճառը, որ ՆԱՏՕ-ն ստիպված է դժվար որոշում կայացնել (Ուկրաինային) օգնություն տրամադրել (միայն) այն ձևով, որը չի նպաստի hակամարտության՝ Ռուսաստանի՝ միջուկային տերության և ՆԱՏՕ-ի միջև լայնածավալ պատերազմի վերածմանը: Սա իրողություն է, որը պետք է ընդունել»,- ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ դաշինքի ոչ մի անդամ չի աջակցի Ուկրաինա զորք ուղարկելուն։
«Մենք կուսումնասիրենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Ռուսաստանին վնասելու համար, ներառյալ պատժամիջոցները, բայց ես ենթադրում եմ, որ ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր չի աջակցի ՆԱՏՕ-ի զորքերն Ուկրաինա ուղարկելուն»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...
Լուգանսկը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ. ԼԺՀ ղեկավար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոդին Պասեչնիկը հայտնել է, որ մոտ ապագայում ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկա...