Հայտնի է, թե ինչ է ներառվելու ԵՄ պատժամիջոցների 5-րդ փաթեթում
Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այսօր հայտարարել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է.
Ռուսական նավերի և ռուսական օպերատորների կողմից շահագործվող նավերի մուտքի արգելք ԵՄ նավահանգիստներ, ինչպես նաև սահմանափակումներ Ռուսաստանի և Բելառուսի ավտոմոբիլային տրանսպորտի օպերատորների համար:
Գործարքների ամբողջական արգելք «ռուսական չորս առանցքային բանկերի, այդ թվում՝ «ՎՏԲ»-ի՝ երկրորդ խոշոր ռուսական բանկի նկատմամբ»:
Ռուսաստանից տարեկան 4 մլրդ եվրո արժողությամբ ածուխի ներմուծման արգելք:
«10 միլիարդ եվրո արժողությամբ արտահանման արգելքներկարևոր ոլորտներում՝ առաջադեմ կիսահաղորդիչներ, մեքենաներ և տրանսպորտային սարքավորումներ»:
«Նպատակային միջոցառումներ, ինչպիսիք են ԵՄ-ում պետական գնումներին ռուսական ընկերությունների մասնակցության արգելքը և ռուսական պետական մարմինների համար ցանկացած ֆինանսական աջակցության բացառումը»:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...
Լուգանսկը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ. ԼԺՀ ղեկավար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոդին Պասեչնիկը հայտնել է, որ մոտ ապագայում ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկա...