«Ղրիմը վերադարձել է տուն, և այսօր, կարծում եմ, եկել է ժամանակը, որպեսզի Հարավային Օսիան էլ դա անի»․ Անատոլի Բիբիլով
Հարավային Օսիան պատրաստ է հետևել Ղրիմի օրինակին և միանալ Ռուսաստանին։ Այսպիսի հայտարարություն է արել Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։
«Հարավային Օսիան միշտ ձգտել է դեպի Ռուսաստանի Դաշնություն, քանի որ օսերը, հարավօսականները Ռուսաստանը համարում են իրենց պատմական հայրենիքը։ Այստեղ ես բացարձակապես ոչ մի տարբերություն չեմ տեսնում Ղրիմի հետ։ Ղրիմը վերադարձել է տուն, և այսօր, կարծում եմ, եկել է ժամանակը, որպեսզի Հարավային Օսիան նույնպես վերադառնա տուն»,- ասել է Անատոլի Բիբիլովը ՌԻԱ Նովոստիին։
Բիբիլովի խոսքով՝ այդ հարցով խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի հետ։ Ըստ նրա՝ այս հարցով հանրաքվե կարող է տեղի ունենալ ապրիլի 10-ից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00...
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
Ռոբերտ Քոչարյանը դահուկ վարելիս վնասվածքներ է ստացել․ Hraparak
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթներ առաջ Ծաղկաձորում դահուկ քշելիս ընկել եւ վնասվածքներ է ստացել, այս մասին հ...