Լիտվան քննարկում է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանը փակելու հնարավորությունը
Լիտվայի իշխանությունները դիտարկում են Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանը փակելու հարցը։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Բալթյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
«Քննարկումներն ընթանում են, կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, երբ որոշումները կկայացվեն, այդ ժամանակ կհայտարարենք»,- ասել է նա։ Ինչպես նշել է արտգործնախարարը, «առայժմ վաղ է խոսել այս հարցի մասին»։
Երկուշաբթի օրը Լանդսբերգիսը հայտարարել, որ կառավարությունը որոշել է իջեցնել ռուս-լիտվական դիվանագիտական առաքելության կարգավիճակը. Բալթյան Հանրապետության Նախարարների կաբինետը կարգադրել է Ռուսաստանի դեսպանին հեռանալ Վիլնյուսից և հետ կանչել Լիտվայի դեսպանին Մոսկվայից։ Փակ է լինելու նաև Կլայպեդայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը։
Նշվում է, որ Լիտվան սահմանակից է միայն Կալինինգրադի մարզին։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...
Լուգանսկը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ. ԼԺՀ ղեկավար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոդին Պասեչնիկը հայտնել է, որ մոտ ապագայում ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկա...