Ո՞վ կնշանակվի ԱԻ նախարար. «Ժողովուրդ»
«Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելուց հետո իշխանությունն այժմ մտածում է՝ ով է կատարելու նրա պարտականությունները կամ միանգամից նախարար նշանակվելու:
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԻՆ-ում այն համոզմանն են, որ թեև իմքայլական նախկին պատգամավոր, ՔՊ-ի հիմնադրման ակունքներում կանգնած, ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը վատ անձ չէ, թիմային գործընկեր է, բայց ոլորտին այդքան էլ լավ, ամբողջովին ու խորապես չի տիրապետում: «Ի տարբերություն Փամբուխչյանի՝ մյուս փոխնախարար Արա Նազարյանը լավ գիտի համակարգը, այսպես ասած, Դավիթ Տոնոյանի կադրերից է, դեռ նրա ժամանակներից սկսած է դպրոց անցել»,- տեղեկացրեց նախարարությանը մոտ կանգնած լրատվականի աղբյուրը:
Չնայած ԱԻ նախարարության առավել փորձառու, հնաբանկ աշխատակիցների՝ Նազարյանի մասին ունեցած կարծիքին ու հենց նրան նախարարի պաշտոնում տեսնելու ցանկությանը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այլ որոշում ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, այնուամենայիվ, Արմեն Փամբուխչյանին կվստահվի: Նա, հիշեցնենք, դեռ նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանում վայր էր դրել պատգամավորական մանդատն ու ԱԻՆ գործուղվել՝ հետագայում նախարարի պաշտոնը զբաղեցնելու նպատակադրմամբ:
Երեկ օրաթերթը փորձել է կապ հաստատել Փամբուխչյանի հետ՝ հարցի առնչությամբ նաեւ իր տեսակետը լսելու, նրա հեռախոսահամարը, սակայն, ամբողջ օրվա ընթացքում անջատված էր»:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
Լուգանսկը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ. ԼԺՀ ղեկավար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոդին Պասեչնիկը հայտնել է, որ մոտ ապագայում ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկա...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...