Փոքրիկ Խրամորթցին ծնվել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիների սադրանքների պատճառով գյուղից տարհանվել են կանայք և երեխաները
Ստեփանակերտում ծնվել է ամենափոքր խրամորթցին։ Նա ընտանիքի 5-րդ երեխան է։ Ծնվել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիների սադրանքների պատճառով գյուղից տարհանվել են կանայք և երեխաները։ Այս մասին տեղեկացանք Արցախի հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջից։
Ծնողները նշում են, որ մտադրություն չունեն գյուղը լքելու և այլ բնակավայրում ապրելու։
«Հույս ունենք, որ վերադառնալու ենք Խրամորթ և հույս ունենք, որ այս երեխան խաղաղություն է բերելու»,- նշում է հայրը՝ Սևակ Բաղդասարյանը։
Ստեփանակերտի ծննդատան բակում դիմավորեցին ամենափոքրիկ խրամորթցուն: Հայրը փոքրիկ Լեոյին մի քանի րոպեով տեսնելու հնարավորություն է ունեցել:
Ինքը կրկին մեկնել է Խրամորթ՝ մարտական ընկերների մոտ: Ընտանիքը առայժմ Իվանյանում կապրի, մինչև Խրամորթ վերադառնալը կանանց ու երեխաների համար համեմատաբար անվտանգ լինի:
Հիշեցնենք՝ Ադրբեջանական զորքերի՝ Փառուխ ներխուժումից հետո Խրամորթից տեղահանվել են կանայք և երեխաները։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞րն է Լամբադա կամրջի վերանորոգման պատճառը․ քաղաքապետարանից մանրամասնում են
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (բոլորիս հայտնի Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հա...
Արցախի ՄԻՊ-ը՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին
Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբ...
Ռուբլու փոխարժեքը մի փոքր բարձրացել է
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ Հայաստանում գործող բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 482 դրամ է, վաճառքինը՝ 491 դ...
«Մեր ստեղի զորքը շատ ուժեղ ա»․ Չինարիի համայնքապետը՝ սահմանային իրավիճակի մասին
Համացանցում տարածվում է տեղեկություն, թե Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերում անցած գիշեր ինտենսիվ մարտեր են եղել։...