Արցախի ՄԻՊ-ը՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին
Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։
Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր»,-նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞րն է Լամբադա կամրջի վերանորոգման պատճառը․ քաղաքապետարանից մանրամասնում են
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (բոլորիս հայտնի Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հա...
Փոքրիկ Խրամորթցին ծնվել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիների սադրանքների պատճառով գյուղից տարհանվել են կանայք և երեխաները
Ստեփանակերտում ծնվել է ամենափոքր խրամորթցին։ Նա ընտանիքի 5-րդ երեխան է։ Ծնվել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիների սա...
«Մեր ստեղի զորքը շատ ուժեղ ա»․ Չինարիի համայնքապետը՝ սահմանային իրավիճակի մասին
Համացանցում տարածվում է տեղեկություն, թե Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերում անցած գիշեր ինտենսիվ մարտեր են եղել։...
Ռուբլու փոխարժեքը մի փոքր բարձրացել է
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ Հայաստանում գործող բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 482 դրամ է, վաճառքինը՝ 491 դ...