Աշխարհը չպետք է հավատա Պուտինի խոսքին. հայտարարություն՝ Սպիտակ տնից
Սպիտակ տան հեռահաղորդակցային բաժնի ղեկավար Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում որոշակի ուղղություններով ռազմական ակտիվությունը մի քանի անգամ կրճատելու մասին հայտարարության ֆոնին աշխարհը պետք է պարզ աչքերով նայի ու չհավատա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքին, փոխանցում է The Guardian-ը։
Ըստ լրատվականի՝ Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ պետք է հետևել ու տեսնել՝ արդյոք ռուսների գործողությունները համընկնում են նրանց խոսքերին:
Բեդինգֆիլդը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ կլինի հանդիպելու Պուտինի հետ, բայց միայն այն դեպքում, եթե նախապես որոշակի երաշխիքներ տրվեն:
«Կարծում եմ՝ մենք պետք է պարզ աչքերով նայենք իրականությանը, ոչ ոք չպետք է հիմարանա ՌԴ-ի հայտարարություններով: Մենք կարծում ենք, որ Կիևի շուրջ ուժերի ցանկացած տեղաշարժ վերաբաշխում է և ոչ թե նահանջ, և աշխարհը պետք է պատրաստ լինի մեծ հարձակման Ուկրաինայի այլ տարածքների վրա։ Դա կախված կլինի նրանից, թե ինչի շուրջ նախագահ Պուտինը կցանկանա խոսել: Մենք շատ պարզ ենք այն հարցում, որ պետք է շոշափելի ապաէսկալացիա լինի Ռուսաստանի կողմից և հստակ, անկեղծ հավատարմություն դիվանագիտությանը, նախքան նախագահը նման խոսակցություն կունենա»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ Արցախում․ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00...
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
ՊԵԿ նախկին պաշտոնյայի գույքն ու տարիներ առաջ հրապարակված ձայնագրությունը
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին...