ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միրզոյանը Վրաստանի վարչապետին է ներկայացրել Փառուխում ստեղծված իրադրությունը
Մարտի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-վրացական արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձր մակարդակի հանդիպումների պարբերական անցկացումը դրական դինամիկա է հաղորդում երկու երկրների միջև փոխգործակցության հետագա խորացմանը։
Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև փոխվստահության ու շարունակական երկխոսության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ Նա նաև նշել է, որ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, որն արտահայտված է նաև Հայաստանի Կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում։
Հանդիպման ընթացքում կարևորվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը։ Շեշտվել է լարվածության թուլացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։
Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային այլ խնդիրների՝ կարևորելով կայունության ու խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները։
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է : Այս մասին գրել է ArmLur. am-ը, հղում տալով իր տեղեկություններին: Նշվում է,...
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց։ Դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությու...
Ռազմական դրություն Արցախում. նոր սահմանափակումներ են մտցվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատություննե...