«Մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի է ու անբարոյական». Արցախի ԱԳՆ
Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։
Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական և դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։
Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և բարոյականության նորմերին՝ համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին և ջանքեր գործադրել այս հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ։
Մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի է ու անբարոյական, ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը հերքել է հայտարարությունը, թե ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը
«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությունն առ այն, որ ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադր...
«Անհանգստություն է առաջացնում». Պեսկովը` Բայդենի հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր հայտարարությունը տագնապալի է, մենք կշարունակենք հետևել և ու...
Զելենսկին` Ուկրաինային օգնելու եվրոպական երկրների պատրաստակամության մասին
Ուկրաինայի նախագահը հարցազրույց է տվել Economist հրատարակությանը՝ խոսելով Ուկրաինային օգնելու եվրոպական երկրների պատրաստ...
Պեսկովը խոսել է ռուսական գազի համար ռուբլով վճարելու մասին
Ռուսական գազի համար ռուբլով վճարելու եղանակներն այժմ մշակվում են, բայց բացարձակ վստահությամբ կարելի է ասել, որ Ռուսաստան...