71 տոկոսը կարծում է` ԱՄՆ-ն «սխալ ուղղությամբ է շարժվում». Ամերիկացիները` Բայդենի աշխատանքի մասին
Նախագահ Ջո Բայդենի աշխատանքի հավանության վարկանիշը շարունակում է ընկնել. ամերիկացիների միայն 40 տոկոսն է հավանություն տալիս նրա կատարած աշխատանքին, վկայում են NBC News-ի հարցման արդյունքները: Սա ամենացածր վարկանիշն է Բայդենի նախագահության ամբողջ ընթացքում։
Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ-ն սխալ ուղղությամբ է շարժվում։
Հարցման մասնակիցների ընդհանուր 71 տոկոսն ասել է, որ կարծում է, որ երկիրը «սխալ ուղղությամբ է շարժվում»:
«Այս հարցումը վկայում է այն մասին, որ նախագահ Բայդենին եւ դեմոկրատներին աղետալի ընտրություններ են սպասվում»,- NBC News-ին ասել է Public Opinions Strategy-ից հանրապետական սոցիոլոգ Բիլ Մաքինտուրֆը, ով հարցումն անցկացրել է Hart Research Associates-ից դեմոկրատ Ջեֆ Հորվիթի հետ:
Հարցմանը մասնակցել է 1000 չափահաս, որոնցից 790-ը գրանցված ընտրողներ են եղել:
Գործող նախագահների քաղաքական կուսակցությունը հակված է միջանկյալ ընտրությունների արդյունքում կորցնել տեղերը թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում: 2022 թվականի նոյեմբերի ընտրություններում վտանգված է 435 տեղը Ներկայացուցիչների պալատում եւ 35 տեղը Սենատում:
Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում 12 ձայնով նեղ մեծամասնություն ունեն։ Դեմոկրատները վերահսկում են Սենատը միայն փոխնախագահ Քամալա Հարիսի վճռական քվեարկության շնորհիվ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sput...
Պեսկովը հերքել է հայտարարությունը, թե ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը
«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությունն առ այն, որ ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադր...
«Անհանգստություն է առաջացնում». Պեսկովը` Բայդենի հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր հայտարարությունը տագնապալի է, մենք կշարունակենք հետևել և ու...
Զելենսկին` Ուկրաինային օգնելու եվրոպական երկրների պատրաստակամության մասին
Ուկրաինայի նախագահը հարցազրույց է տվել Economist հրատարակությանը՝ խոսելով Ուկրաինային օգնելու եվրոպական երկրնե...