«Ցավում եմ, որ Ուկրաինայի գործընկերները տեղեկատվական պատերազմում ճիշտ չեն կողմնորոշվում». Թորոսյան
ՀՀ ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը ցավում է, որ Ուկրաինայի գործընկերները տեղեկատվական պատերազմում ճիշտ չեն կողմնորոշվում, տարածում են ապատեղեկատվություն, վնասում երկու երկրների հարաբերություններին:
Թորոսյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջի գրառմանը, որն անդրադարձել է Ադրբեջանի՝Արցախ վերջին ներխուժման փաստին. Գրառումն ավելի ուշ հեռացվել էր Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջից:
Թորոսյանը նախ դա համարեց ոչ թե Գերագույն Ռադայի պաշտոնական հայտարարություն, այլ պարզապես «Թվիթեր»-ի էջի գրառում , թեև դա արվել է պաշտոնական էջում:
«Ցավում եմ դրա համար՝ տարածել են մի անհայտ աղբյուրից եկած ապատեղեկատվություն, թե իբր ռուսական խաղաղապահ զորամիավորման զինվորները տեղափոխվել են Ուկրաինա՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար, ինչն ամենևին չի համապատասխանում իրականությանը: Եվ ես շատ եմ ցավում, որ մեր գործընկերներն Ուկրաինայում կամ այդ «Թվիթեր»-ի էջը վարողներն այս ինֆորմացիոն պատերազմի ժամանակ չեն կարողանում կողմնորոշվել, թե որն է ճշմարտություն, որը՝ սուտ»,-ընդգծեց պատգամավորը:
Թորոսյանը նշեց՝ չի ուզենա հավատալ, որ դա դիտավորյալ է արվում:
«Նրանք, այնուամենայնիվ, պետք է ուշադիր լինեն, քանի որ դրանով վնասում են երկու երկրների հարաբերություններին, ինչը մենք չէինք ուզենա, որ տեղի ունենար, և, կարծում եմ, նրանք էլ դա չեն ուզում»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sput...
«Կանանց բռնաբարում են, երեխաներին առևանգում են». Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
Ուկրաինական պետությունն ու ուկրաինացի ժողովուրդն արդեն մեկ ամիս հերոսական դիմադրություն են ցույց տալիս Ռուսաստանի Դաշնու...
«Ռուսաստանի դեմ տոտալ պատերազմ է հայտարարված». Լավրով
Ռուսաստանի դեմ տոտալ պատերազմ է հայտարարված, Արեւմուտքը չի թաքցնում, որ իր քաղաքականության նպատակը ռուսական տնտեսություն...
«Ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը». Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Ինչպես արդեն հայտնել է ԱՀ պաշտպան...