«Դա կարող է ծանր հարված լինել մեր երկրին ու ժողովուրդին». Վրաստանը հայտարարություն է արել
Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք չենք միանա այդ պատժամիջոցներին, քանի որ մեզ համար առաջնահերթը վրացական պետության և վրաց ժողովրդի շահերի պաշտպանությունն է։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը կարող է ծանր հարված լինել մեր երկրին ու ժողովուրդին», - հայտարարել է նա:
Կոմաբխիձեի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դեմ միանալու պահանջը ներկայացնում է Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժումը։
«Պատերազմի կուսակցությունը՝ ի դեմս Ազգային միացյալ շարժման, իր սադրիչ գործողություններով ոչ միայն պահանջում է միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, այլև պահանջում է որպեսզի Վրաստանը միանա ռազմական գործողություններին», - նշել է Կոբախիձեն:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքի...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...