Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահանջները, այսպիսով, հավանաբար, ցույց է տվել իր անլուրջ վերաբերմունքը հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:
Նախ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկայացել է առանց փողկապի, ինչն արարողակարգային կոպիտ խախտում է պաշտոնական հանդիպումների դեպքում:
Իսկ արդեն դրանից հետո թուրքական հեռուստաընկերությունը միտումնավոր խեղաթյուրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անունը և պաշտոնական հանդպմանը հաջորդած ճեպազրույցում թուրքական հեռուստաընկերությունը Արարատ Միրզոյանին ներկայացրել է "AraBat Mirzoyan": Նշենք, որ "bat" անգլերեն բառ է, որը հայերեն նշանակում է «չղջիկ»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միխայիլ Պոդոլյակը հայտնել է՝ երբ կկայանա բանակցությունների երրորդ փուլը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լվովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է,...