Կրեմլը հիասթափված է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պահվածքից
Դժվար թե հնարավոր լինի Անվտանգության երաշխիքների շուրջ Արևմուտքի հետ բանակցությունները շարունակել նախկին ձևով, իրավիճակն արմատապես փոխվել է։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, բանակցությունները հիմա էլ պահանջված են, քանի որ իրավիճակն արմատապես փոխվել է։ Անշուշտ, նոր նրբություններ, նոր շեշտադրումներ են հայտնվել: Եվ այդ ամենը պետք է հետագայում հաշվի առնել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք Արևմուտքի կողմից
Ռուսաստանի անվտանգության երաշխիքների թեման փակված համարել, թե այն նախկինի պես քննարկման կարիք ունի։
Նա նշել է, որ բանակցություններն անկասկած վերաձևակերպելու խնդիր կունենան, քանի որ դժվար թե հնարավոր լինի ապահովել դրանց շարունակությունը նույնկերպ:
Պեսկովը ընդգծել է, որ Կրեմլը հիասթափված է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պահվածքից, որոնք որևէ կերպ չանդրադարձան ուկրաինական ազգայնականների կողմից Դոնեցկում «Տոչկա–Ու»-ով գնդակոծելուն, որի հետևանքով խաղաղ բնակիչներ զոհվեցին։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ փոխտնօրենը` նոր պատերազմի վերսկսման հավանականության մասին
Սպասվող պատերազմի մասին տեղեկությունները խուճապ տարածող տեղեկություններ են, այս պահին հստակ ինֆորմացիա չկա։ Այս մասին լր...
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
Կիևում նշել են, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երբ կարող է կնքվել հաշտության համաձայնագիր
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտությ...
Դավիթ Բաբայանը` Արցախից Ուկրաինայի դեմ կռվելու համար զորք ուղարկելու մասին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Արցախից Ուկրաինայի դեմ կռվե...