Կիևում նշել են, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երբ կարող է կնքվել հաշտության համաձայնագիր
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության համաձայնագիր կարող է կնքվել ամենաշուտը մեկ–երկու շաբաթվա ընթացքում, ամենաուշը` մայիսին։
«Կարծում եմ` մայիսից ոչ ուշ, մայիսի սկիզբ, ըստ ամենայնի, պետք է հաշտության համաձայնագրի հասնենք, կամ, գուցե նաև ավելի շուտ։ Տեսնենք. ամենաուշ ժամկետն եմ նշում։ Հիմա կա՛մ մեկ–երկու շաբաթվա ընթացքում արագ հաշտության համաձայնագիր կկնքվի` զորքի դուրսբերմամբ և մնացյալով, կա՛մ առաջիկայում կպայմանավորվենք` մինչև մայիսի վերջ բանակցությունների հերթական փուլից, պատերազմելու փորձից հետո», –YouTube–ի` լրագրող Մարկ Ֆեյգինի ալիքի եթերում ասել է Արեստովիչը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
ԱԱԾ փոխտնօրենը` նոր պատերազմի վերսկսման հավանականության մասին
Սպասվող պատերազմի մասին տեղեկությունները խուճապ տարածող տեղեկություններ են, այս պահին հստակ ինֆորմացիա չկա։ Այս մասին լր...
Դավիթ Բաբայանը` Արցախից Ուկրաինայի դեմ կռվելու համար զորք ուղարկելու մասին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Արցախից Ուկրաինայի դեմ կռվե...
Ուկրաինայում պարգև է հայտարարվել Կադիրովի գլխի համար
Ուկրաինայում պարգև է հայտարարվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի գլխի համար, գրում է korrespondent.net-ը՝ մանրամասնելով...