ԱԱԾ փոխտնօրենը` նոր պատերազմի վերսկսման հավանականության մասին
Սպասվող պատերազմի մասին տեղեկությունները խուճապ տարածող տեղեկություններ են, այս պահին հստակ ինֆորմացիա չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը։
Նա նշեց, որ այդ տեղեկությունները հիմնավոր չեն։
Հարցին՝ տարածաշրջանում առկա լարվածության ֆոնին ինչպե՞ս է գնահատում նոր պատերազմի վերսկսման հավանականությունը, ԱԱԾ փոխտնօրենը նշեց․
«Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն կոնկրետ այս պահի դրությամբ մենք չունենք տեղեկատվություն, որ մոտ ժամանակներս պետք է պատերազմ սկսվի»։
Անդրադառնալով հարցին՝ կա՞ն բարձրաստիճան զինվորականներ՝ պետական դավաճանության մեղադրանքով անցնող զինվորականության շրջանում, Հարությունյանը նշեց․
«Նրանց մեջ կա գումարտակի հրամանատար և այլ անձիք՝ այդ օղակներից»։
Մեկնաբանելով Դավիթ Գալստյանին՝ 50 մլն գրավով ազատ արձակելու դատարանի որոշումը՝ Հարությունյանը նշեց, որ Գալստյանը, բացի գրավից, նաև փոխհատուցել է պետությանը հասցրած վնասը։ Նա նշեց, որ մնացածը դատարանը կորոշի։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
Կիևում նշել են, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երբ կարող է կնքվել հաշտության համաձայնագիր
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտությ...
Դավիթ Բաբայանը` Արցախից Ուկրաինայի դեմ կռվելու համար զորք ուղարկելու մասին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Արցախից Ուկրաինայի դեմ կռվե...
Ուկրաինայում պարգև է հայտարարվել Կադիրովի գլխի համար
Ուկրաինայում պարգև է հայտարարվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի գլխի համար, գրում է korrespondent.net-ը՝ մանրամասնելով...